տուն Քաղաքական Պուտինը չկարևորեց խոսել Հայաստանի մասին. Կարինե Աճեմյան

Պուտինը չկարևորեց խոսել Հայաստանի մասին. Կարինե Աճեմյան

173
0

Karine-Achemyan

Մենք չենք կարող Ռուսաստանին արգելել, որ չշփվի ու չդաշնակցի Թուրքիայի հետ: Դա շատ պրիմիտիվ մտածելակերպ է ըստ ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանի: «Եթե մենք կարողանանք այնպես անել, որ հետագայում ռուս-թուրքական հարաբերություններում նաև մեր հարցը կարողանանք բարձրացնենք և մեր շահը կարողանանք պաշտպանել, ապա դա շատ բարենպաստ ելք կունենա մեզ համար: Ինչ վերաբերում է Պուտինի ռազմավարական գործողություններին՝ ես կարծում եմ, որ Ռուսաստանի նախագահը ոչ թե մոռացավ կամ չցանկացավ ասել, այլ պարզապես այդ պահին չկարևորեց Հայաստանի մասին խոսելը: Այո աշխարհում շատ վերադասավորումներ են  տեղի ունենում, և դա չի կարող Հայաստանի վրա ազդեցություն չունենալ: Պուտինը ասուլիսի ժամանակ հստակ հայտնեց, որ թույլ չի տալու ոչ մի ձևով Ռուսաստանի դիրքերը խարխլվեն»:

Պուտինի մոռացումը Հայաստանի մասին խոսելու «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը մեկնաբանեց հետևյալ կերպ: «Կարելի է միշտ մտածել, որ մարդ է, հիմա մոռացել է: Մյուս կողմից կարելի է մեկնաբանել հետևյալ կերպ. եթե որևէ երկիր քո ռազմավարական գործընկերն է, առաջինը քեզ է հիշում ցանկացած պարագայում: Շատ կարևոր է, որ փոխենք մեր մտածելակերպը և ամենուրեք առաջնորդվենք սեփական շահերից ելնելով: Ինչպես հասկանում եմ, Ռուսաստանը որ երկրով մտահոգվում է՝ այնտեղ սկսվում են պրոբլեմները: Ես հիմա շատ ուրախ եմ, որ Հայաստանով չի մտահոգվում Պուտինը: Մեր խնդիրը ռուս-թուրքական հարաբերություններում այն է, որ Հայաստանը չտուժի, այլ շահի»: