տուն Քաղաքական Միջազգային Պուտինը չի մեկնի Գերմանիա՝ նշելու Բեռլինյան պատի անկման 25-ամյակը

Պուտինը չի մեկնի Գերմանիա՝ նշելու Բեռլինյան պատի անկման 25-ամյակը

101
0

Sanctuary_-_Berlin_Wall

Գերմանիայում նշվելու է  Բեռլինյան պատի անկման 25-ամյակը։ Պատի անկումն ազդարարարեց Գերմանիայի միավորումը և արևելյան բլոկի վերջնական թուլացումը Եվրոպայում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր չէ մեկնել Գերմանիա՝ մասնակցելու տոնակատարությանը։ Այս մասին Interfax գործակալությանն ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ծրագրերում նման բան չի եղել և չկա», — ասել է նա։

Պատի անկման 20-ամյակին ներկա է եղել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ով այն ժամանակ զբաղեցնում էր նախագահի պաշտոնը։

Ըստ Պուտինի հայտարարությունների՝ «ԽՍՀՄ-ի փլուզումը աշխարհաքաղաքական խոշոր աղետ էր», իսկ Բեռլինյան պատի անկումը, փաստորեն, այդ փլուզման հիմնական ազդանշաններից մեկն էր։