Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի Անվտանգության դաշնային ծառայության կոլեգիա նիստին, ինչը միշտ արել է նախկինում։ Մինչդեռ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ դրանում ոչ մի տարօրինակ բան չկա։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։
«Այո, սովորաբար մասնակցում է։ Այս տարի՝ ոչ, նա չէր նախատեսել դա», — ասել է Պեսկովը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում։ «Նա միշտ հանդիպումներ է անցկացնում, սակայն դրանցից ոչ բոլորն են հրապարակային։ Օրակարգը շատ հագեցած է, ինչը պայմանավորված է ճգնաժամային երևույթներով և նմանատիպ իրավիճակներով», — ասել է նա՝ պատասխանելով հրապարակային միջոցառումներում Պուտինի բացակայության մասին հարցին։
Ըստ Պեսկովի՝ Պուտինը լիովին առողջ է, իսկ նրա հիվանդության մասին լուրերը չեն համապատասանում իրականությանը։
Հիշեցնենք, որ այսօր և վաղը Աստանայում պետք է կայանար, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը, ինչը հետաձգվել է։ Reuters գործակալությունը հաղորդել էր, որ դա պայմանավորված է Պուտինի հիվանդությամբ։