ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 16-ին Բիշքեկում կմասնակցի Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին` հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«ԱՊՀ կազմավորման 25-ամյակի համատեքստում` պետությունների ղեկավարները կամփոփեն միջպետական միության գործունեության արդյունքները, կարծիքներ կփոխանակեն Համագործակցության հետագա զարգացման առանցքային ուղղությունների շուրջ»:
Գագաթնաժողովին իրենց մասնակցությունն են հաստատել առայժմ 5 պետության ղեկավարներ՝ Նուրսուլթան Նազարբաևը (Ղազախստան), Էմոմալի Ռահմոնը (Տաջիկստան), Իլհամ Ալիևը (Ադրբեջան), Սերժ Սարգսյանը (Հայաստան) և Ալեքսանդր Լուկաշենկոն (Բելառուս):