տուն Լուրեր Պուտինը ապրիլի 24-ին կժամանի Երևան. Պաշտոնական

Պուտինը ապրիլի 24-ին կժամանի Երևան. Պաշտոնական

61
0

n_79611_1

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 24-ին կլինի Երևանում` մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Վլադիմիր Պուտինը Երևան կժամանի Սերժ Սարգսյանի հրավերով: «Այցի շրջանակներում տեղի կունենա Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը, որի ժամանակ քննարկվելու են երկկողմ օրակարգի հարցեր, ինտեգրացիոն միավորումների շրջանակներում համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային արդիական թեմաներ», — ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ բացի ՌԴ ղեկավարից, Հայաստան են ժամանելու նաև Կիպրոսի, Ֆրանսիայի և Սերբիայի նախագահները: