Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին Իտալիա կատարած այցի ժամանակ օդանավակայանում հանդիպել է իր վաղեմի ընկեր Սիլվիո Բերլուսկոնիին:
Դրանից հետո իտալական և ռուսական մամուլում հայտնվեց տեղեկություն, թե Բերլուսկոնիի ղեկավարած «Առաջ Իտալիա» շարժումը պատրաստվում է երկրի խորհրդարանում բարձրացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման հարցը: