Էստոնիայի արտգործնախարար Մարինա Կալյուրանդը, գնահատելով աշխարհի տարբեր հակամարտությունների շուրջ ԱՄՆ-ի և Ռուսաստանի ղեկավարների դիմակայությունը, նշել է, որ Վլադիմիր Պուտինին հաջողվել է ավելի շատ միավորներ հավաքել, քան Օբաման, հայտնում է Ռոսբալթ գործակալությունը:
«Կարելի է ասել, որ, օրինակ, Ղրիմի հարցում Պուտինը Եվրամիությանը տեղն է դրել, քանի որ դա տեղի ունեցավ մեր անմիջական հարևանությամբ: Եվ մենք գիտեինք Վրաստանի դեպքերից հետո, թե ինչ կարելի է սպասել, սակայն չկարողացանք արձագանքել»,- ասել է Էստոնիայի արտգործնախարարը:
Իր խոսքում նա նաև քննադատել է որոշ եվրոպական երկրների, որ ՆԱՏՕ-ում խոսում են մեկ բան, իսկ Եվրամիությունում հանդես գալիս բոլորովին այլ դիրքորոշմամբ: