տուն Քաղաքական Միջազգային Pussy Riot-ի արածը նվաստացնում է կանանց արժանապատվությունը. Պուտին

Pussy Riot-ի արածը նվաստացնում է կանանց արժանապատվությունը. Պուտին

118
0

crime-and-punishment-pussy-riots

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր մեծ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ համաներումը չի նախաձեռնվել Pussy Riot խմբի անդամներին ազատ արձակելու համար: Լրագրողները նրան հարցրել են, թե արդյոք նա չի խղճում այն երիտասարդ կանանց, որոնք հիմա գտնվում են բանտում:

«Բանտում ոչ մի լավ բան չկա: Ես խղճում էի նրանց ոչ թե այն բանի համար, որ նրանք մեկուսացման մեջ են հայտնվել: Նրանք մեղք են, որովհետև հասել են այնպիսի վիճակի, որ կազմակերպել են այդ ակցիան: Այդ ամենը նվաստացնում է կանանց արժանապատվությունը: Նրանք անցել են բոլոր սահմանները», — ասել է Պուտինը: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն:

Հիշեցնենք, որ Մոսկվայի եկեղեցիներից մեկում Pussy Riot-ի կողմից կազմակերպված ակցիայի երեք մասնակիցներ գտնվում են բանտում և ազատազրկվել են՝ դատարանի որոշմամբ: Խմբի անդամներն այդ ակցիայով որոշել են ի ցույց դնել գործող իշխանության և եկեղեցու սերտաճումը և դրա անթույլատրելիությունը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here