«Մարիա» փոթորկի հետևանքով Պուերտո Ռիկոյում զոհվել է 34 մարդ. հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով նահանգապետ Ռիկարդո Ռոսսելլոյին:
Ավելի վաղ հաղորդվել էր 16 զոհի մասին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պուերտո Ռիկոն պետք է գոհ լինի այն փաստից, որ փոթորկի հետևանքով ավելի շատ զոհեր չեն գրանցվել, քան եղել էր «Կատրին» փոթորկի ժամանակ, որը հազարավոր մարդկանց կյանք էր խլել:
Հաղորդվում է նաև, որ փոթորիկը 90 մլրդ դոլարի վնաս է պատճառել: