Կատալոնիայի նախկին նախագահ Կառլես Պուչդեմոնը և տարածաշրջանի կառավարության այլ ներկայացուցիչներ լքել են Իսպանիան և այժմ գտնվում են Բելգիայում։ Այս մասին հայտնում է տեղի El Periodico թերթը:
Նրանք նման որոշում են կայացրել այն բանից հետո, երբ Իսպանիայի գլխավոր դատախազությունն Իսպանիայի Ազգային և Գերագույն դատարաններ է ներկայացրել 2 հայց ընդդեմ Պուչդեմոնի, կառավարության ներկայացուցիչների ու պատգամավորների՝ խռովության, ապստամբության և պետական միջոցների մսխման մեղադրանքով։ Իսպանիայի օրենսդրությամբ՝ Պուչդեմոնին սպառնում է մինչև 30 տարվա ազատազրկում։
Դրանից հետո Բելգիայի փախստականների և միգրացիայի հարցերով նախարար Տեո Ֆրանկենը կատալոնական ղեկավարությանը քաղաքական ապաստան էր առաջարկել։