«Փաստինֆո»–ի տեղեկություններով, Պտղնի գյուղում, որտեղ այսօր սպանություն է տեղի ունեցել, կատարվում քննչական գործողություններ, մասնավորապես՝ քննչական փորձարարություն:
Աղբյուրը հայտնում է, որ իրավիճակը գյուղում լարվում է. սպանվածը, ով ապահով խավից էր, ազդեցիկ դիրք էր զբաղեցնում գյուղում, ուստի կասկածյալի անվտանգության հետ կապված որոշակի մտավախություն կա: Այդ պատճառով ոստիկանությունը բազմապատկել է իր ուժերը գյուղում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում