տուն Սպորտ ՊՍԺ-ն նոր գլխավոր մարզիչ է փնտրում

ՊՍԺ-ն նոր գլխավոր մարզիչ է փնտրում

119
0

64318

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ղեկավարությունը մտադիր է նոր գլխավոր մարզիչ գտնել թիմի համար: Ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին պահանջում է գլխավոր մարզիչ Լորան Բլանից ավելի կոշտ մոտեցում ցուցաբերել իր գործունեության ընթացքում, այլապես նրան կփոխարինեն:

Իսպանական մամուլի փոխանցմամբ` կատարցի գործարարը արդեն կազմել է հնարավոր թեկնածուների մի կարճ ցուցակ, որում կան «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի, «Նապոլիից»` Ռաֆայել Բենիտեսի, դանիացի Միքայել Լաուդրուպի անունները: Խելաիֆին հիմնականում դժգոհ է թիմում կարգապահության բացակայությունից, ինչը Բլանը չի կարողանում վերականգնել: Ըստ կատարցի ղեկավարի` դա պայմանավորված է ֆուտբոլստների շրջանում Բլանի նկատմամբ հարգանքի բացակայությամբ: