Ֆրանսիական ՊՍԺ-ն և կատալոնական «Բարսելոնա»-ն համաձայնության են եկել Նեյմարի և Կոուտինյոյի փոխանակման հարցի շուրջ:
«Արմենպրես»—ի հաղորդմամբ` այս մասին գրում է RMC sport-ը: ՊՍժ-ն պատրաստ է հրաժարվել Նեյմարից, եթե կատալոնական թիմը, բացի Կոուտինյոյից, նաև հավելյալ գումար վճարի: «Բարսելոնա»-ն առաջիկա օրերին արդեն իսկ պաշտոնապես առաջարկով կդիմի ՊՍԺ-ին:
Ֆուտբոլիստն անձամբ ևս ցանկություն է հայտնել վերադառնալ իսպանական ակումբ: Նեյմարի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսը: