Օգոստոսի 19-ին, ժամը 17:13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի վերջնամասում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:20-ին, մարվել՝ 19:59-ին:
Այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ: