Հայաաստանի կոմպոզիտորների միության և մշակույթի նախարարության համատեղ ջանքերով կազմակերպված, ապրիլի 8-ին մեկնարկած հայ ժամանակակից երաժշտության «Պրեմիերա» փառատոնը հատում է եզրագիծը։
Այսօր՝ ապրիլի 25-ին, ժամը 19-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա փառատոնի 6-րդ համերգային ծրագիրը։ Երեկոյի ընթացքում կհնչեն հայ կոմպոզիտորների խմբերգային ստեղծագործությունները։ Բեմում կլինեն Հայաստանի պետական կամերային և Երևանի պետական կամերային երգչախմբերը։ Մուտքն ազատ է։
Հիշեցնենք, որ մեկ ամիս շարունակ երաժշտասեր հասարակությունը հնարավորություն ունեցավ ունկնդրելու հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ, կամերային, խմբերգային ստեղծագործությունները՝ Հայաստանի առաջատար երաժշտական կոլեկտիվների ու անհատ կատարողների կատարմամբ։ Փառատոնը նվիրված էր Հայաստանի անկախության 25-ամյակին։
Հարգանքներով՝ Հայաստանի կոմպոզիտորների միություն