տուն Լուրեր Պրահայի արքեպիսկոպոսն անգնահատելի է համարում հայերի ներդրումը համաշխարհային հոգևոր և մշակութային ժառանգության...

Պրահայի արքեպիսկոպոսն անգնահատելի է համարում հայերի ներդրումը համաշխարհային հոգևոր և մշակութային ժառանգության մեջ

136
0
praga arqՉեխիա կատարած պաշտոնական այցի վերջին օրը՝ հունիսի 3-ին Պրահայի արքեպիսկոպոսարանում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Պրահայի արքեպիսկոպոս Կարդինալ Դոմինիկ Դուկայի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել Հայաստանի և Չեխիայի միջև բարեկամական հարաբերությունների խորացումը  և այս համատեքստում կարևորել  Հայ առաքելական եկեղեցու և չեխ կաթոլիկ եկեղեցու համագործակցությունը: Վարչապետը  շնորհակալություն է հայտնել, որ չեխ կաթոլիկ եկեղեցին Պրահայի կենտրոնում գտնվող Սուրբ Յիլիի տաճարը տրամադրում է հայկական ժամերգությունների և պատարագների անցկացման համար և  իր երախտագիտությունն է հայտնել  Կարդինալին Չեխիայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին և Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված միջոցառումներին ցուցաբերած աջակցության համար:

Ողջունելով Հովիկ Աբրահամյանին` Կարդինալ Դուկան բարձր է գնահատել  Հայաստանի վարչապետի պաշտոնական այցը Չեխիայի Հանրապետություն և  կարևորել այն հայ-չեխական բարեկամության ամրապնդման և խորացման համատեքստում:  Նրա խոսքով՝ մեծ պատիվ է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած և աշխարհի ամենահին ազգերից մեկի ներկայացուցիչներին և անգնահատելի համարել հայ ժողովրդի ներդրումը համաշխարհային հոգևոր և մշակութային ժառանգության մեջ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են այլ հարցեր ևս, անդրադարձել տարածաշրջանային խնդիրներին: