Պորտուգալիայի իշխանությունները ձերբակալել են երկրի նախկին վարչապետ Ժոզե Սոկրատեշին։ Այս մասին հաղորդում են պորտուգալական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Պորտուգալիայի գլխավոր դատախազությանը։ Նախկին վարչապետը ձերբակալվել է Լիսաբոնի օդանավակայանում նոյեմբերի 21-ի երեկոյան, երբ վերադարձել է Փարիզից։
Իրավապահ մարմինները հայտնել են, որ նրան մեղադրում են հարկերից խուսափելու, փողերի լվացման և կոռուպցիոն գործարքներին մասնակցելու մեջ։ Հայտնի է, որ նրա հետ միասին ձերբակալվել է նաև երեք մարդ։ Միանգամից մի քանի վայրերում անցկացվել են խուզարկություններ, որոնց մասնակցել է մի քանի տասնյակ իրավապահ հարկային, ազգային անվտանգության և մաքսային մարմիններից։
Սոկրատեշը պորտուգալիան ղեկավարել է 2005-2011 թվականերին։