տուն Քաղաքական Միջազգային Porsche-ի ղեկավարը ստանձնել է Volkswagen-ի գլխավոր տնօրենի պաշտոնը

Porsche-ի ղեկավարը ստանձնել է Volkswagen-ի գլխավոր տնօրենի պաշտոնը

86
0

5

Porsche ընկերության գլխավոր տնօրեն Մատիաս Մյուլլերը նշանակվել է Volkswagen-ի գլխավոր տնօրեն:Լուրը հաղորդում է The Independent-ը:

Մյուլլերի թեկնածությունը հաստատել է Volkswagen-ի տնօրենների խորհուրդը:

Նախօրեին Volkswagen-ի նախկին ղեկավար Մարտին Վինթերքորնը հրաժարական էր տվել այն բանից հետո, երբ հայտնաբերվել էր, որ թեստերի ժամանակ ընկերությունը թաքցրել էր դիզելային մեքենաների կողմից օդի աղտոտման իրական չափերը:

Բացի այդ, հայտնի է դարձել, որ Volkswagen AG կոնցեռնը պատրաստվում է աշխատանքից ազատել իր ստորաբաժանումներից մի քանի պաշտոնյաների, այդ թվում Audi և Porsche ընկերությունների թոփ-մենեջերների: