տուն Քաղաքական Միջազգային Պորոշենկոն ԵՄ-ին կոչ է արել երկարաձգել հակառուսական պատժամիջոցները

Պորոշենկոն ԵՄ-ին կոչ է արել երկարաձգել հակառուսական պատժամիջոցները

80
0

Petro Poroshenko, 'Chocolate King', Ukrainian MP and backer of the Euromaiodan protests in KievՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ Բելգիայում համատեղ ասուլիսի ժամանակ ԵՄ-ին կոչ է արել երկարաձգել հակառուսական պատժամիջոցները։ Այս մասին Twitter-ում գրել է Ուկրաինայի նախագահի մամուլի խոսնակ Սվյատոսլավ Ցեգոլկոն, փոխանցում է ՈՒՆՆ-ը։

«Խաղաղության գործընթացը պետք է լինի իրական եւ ոչ թե ֆեյք։ Ռուսաստանը չի կատարում Մինսկի համաձայնագրերը։ Նախագահ Պորոշենկոն ԵՄ-ին կոչ է արել երկարաձգել ՌԴ-ի դեմ գործող պատժամիջոցները»,- հայտնել է Ցեգոլկոն։

Պորոշենկոն նաեւ կոչ է արել մինչեւ սեպտեմբերի 1-ը անհապաղ դադարեցնել Դոնբասում հրաձգությունը։ «Ես չեմ հասկանում, թե ինչու պետք է մենք մեկ շաբաթ սպասենք հրադադարի հաստատմանը»,- մեջբերել է խոսնակը Պորոշենկոյի խոսքը։