տուն Լուրեր Պորոշենկոն՝ Ուկրաինայի ամենահարուստ մարդկանց շարքում

Պորոշենկոն՝ Ուկրաինայի ամենահարուստ մարդկանց շարքում

154
0

1358983938

Forbs ամսագրի կազմած ռեյթինգի համաձայն, Ուկրաինայի ամենահարուստ մարդն է ճանաչվել Ռենատ Ահմեդովը, իսկ երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն զբաղեցրել է ցուցակի ութերորդ հորիզոնականը:
Ամսագրի տվյալներով Ուկրաինայի ամենահարուստ մարդու՝ Ահմեդովի կարողությունը կազմում է 3,1 միլիարդ դոլար: Նշվում է նաև, որ նա իր կարողության մի մասից զրկվել է Դոնբասում տեղի ունեցող ռազմական գործողությունների պատճառով:
Վարկանիշի երկրորդ և երրորդ  հորիզոնականները  համապատասխանաբար կիսում են Իգոր Կոլոմոյսկին և Գեննադի Բոգոլյուբովը:
Իսկ ահա նախագահ Պորոշենկոյի կարողությունը գնահատվում  է 679 միլիոն դոլլար,  ու նա զբաղեցնում է ութերորդ հորիզոնականը: Ամսագիրը նաև նշում է,որ Պորոշենկոն վերջերս հայտնվել է Պանամայի օֆշորային սկանդալում: