Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, որ ներկայում երկրի արևելքում զորքերի վերախմբավորում է իրականացվում, և ստեղծվում են լրացուցիչ ստորաբաժանումներ, որոնք առավել մարտունակ կլինեն: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
Ուկրաինայի ղեկավարը նաև նշել է, որ վերջին 4 ամիսների ընթացքում ուկրաինական բանակը զգալիորեն ամրապնդվել է:
Հանդիպելով խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ՝ նա շնորհակալություն է հայտնել զորահավաքի մասին հրամանին ցուցաբերված աջակցության համար:
«Այս զորահավաքը թույլ կտա ամրապնդել մեր զինված ուժերը», — համոզմունք է հայտնել Պորոշենկոն՝ շեշտելով, որ ուկրաինական բանակն «անհնարն է գործել» Դոնեցկի օդանավակայանի շրջանում: Հատկանշական է, որ վերջին ժամերին Դոնբասի ռուսամետ ուժերը հայտարարել են օդանավակայանի նկատմամբ հսկողություն հաստատելու մասին: