տուն Քաղաքական Միջազգային Պորոշենկոն ու Մերկելը ուկրաինական հակամարտության կարգավորման գործում առաջընթաց են արձանագրել

Պորոշենկոն ու Մերկելը ուկրաինական հակամարտության կարգավորման գործում առաջընթաց են արձանագրել

118
0

1010933681

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այսօր հեռախոսով քննարկել են հրադադարի հաստատումից հետո Դոնբասում տիրող իրավիճակը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինչպես փոխանցում է Պորոշենկոյի պաշտոնական կայքը, «զրուցակիցները համաձայնվել են, որ Մինսկում սեպտեմբերի 5-ին և 19-ին կնքված փաստաթղթերի դրույթների իրականացումից հետո կարելի է խոսել ճգնաժամի խաղաղ կարգավորման մասին»:

Կողմերը քննարկել են նաև Եվրամիության կողմից Ուկրաինային մակրոտնտեսական օգնության հերթական չափաբաժնի տրամադրման հնարավորությունը:

Հիշեցնենք, որ, ՄԱԿ-ի տվյալներով, Ուկրաինայի արևելքում ապրիլից սկսված ուժային գործողության արդյունքում զոհվել է մոտ 3,2 հազար խաղաղ բնակիչ, ևս 8 հազարը վիրավորվել է: Կողմերը հրադադարի շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել սեպտեմբերի 5-ի երեկոյան՝ Մինսկում կայացած եռակողմ շփման խմբի հանդիպման ժամանակ: