տուն Քաղաքական Միջազգային Պորոշենկոն Պուտինին առաջարկել է «վերցնել» Դոնբասը․ Forbes

Պորոշենկոն Պուտինին առաջարկել է «վերցնել» Դոնբասը․ Forbes

108
0

-

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Մինսկում կայացած բանակցությունների ժամանակ, որոնք կայացել են 2015 թվականի փետրվարին, Պուտինին առաջարկել է «վերցնել» Դոնբասը, սակայն վերջինս հրաժարվել է այս առաջարկից։ Այս մասին հաղորդում է Fobes-ը։

Ամերիկյան պարբերականին այդ մասին հայտնի է դարձել ռուսաստանցի գործարարներից։ Վերջիններիս հետ հանդիպման ժամանակ Պուտինը պատմել է, որ բանակցությունների ընթացքում Պորոշենկոն Պուտինին ասել է՝ «վերցրե՛ք Դոնբասը»։ Ինչին Պուտինը պատասխանել է․ «Գժվե՞լ եք։ Ինձ Դոնբասը պետք չէ։ Եթե ձեզ այն պետք չէ, թող հայտարարեն անկախության մասին»։ Ըստ Պուտինի՝ Պորոշենկոյի այդ հայտարարությունը պայմանավորված  է նրանով, որ Ուկրաինայի նախագահը մյուս դեպքում ստիպված է լինելու ինքը վճարի թոշակներն ու աշխատավարձերը, վերականգնի բանկային համակարգը։

Ըստ պարբերականի՝ Պորոշենկոն ի նկատի է ունեցել Ռուսաստանի կողմից Դոնբասի ֆինանսական ապահովումը։ Պուտինն էլ պատասխանել է, որ դա տեղի կունենա միայն այն ժամանակ, եթե Դոնբասը մաս կազմի Ռուսաստանին։

Գործարարների հետ հանդիպման ժամանակ Պուտինը նաև կասկած է հայտնել, որ մինսկյան պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն, և կոչ է արել գործարարներին պատրաստ լինել աշխատելու պատժամիջոցների երկար գոյության պայմաններում։