Ուկրաինայում լրջագույն նախապատրաստություն են տեսնում Ռուսաստանից լայնածավալ ներխուժմանը դիմագրավելու համար: Այս մասին գրում է The Independent-ը:
Ռուսական ներխուժման վտանգի մասին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն պատմել է խորհրդարանականներին: Նա ներկայացրել է այն մեծ վտանգը, որ գալիս է Ուկրաինայի արևելքից: Ըստ Պորոշենկոյի` սահմանային գոտում տեղակայված է Ռուսաստանի բանակի շուրջ 9 հազար զինծառայող: Նա չի բացառել, որ այդ թիվը կմեծանա Դոնբասում կրկին վերսկսված ռազմական գործողությունների հետևանքով:
Պորոշենկոն կոչ է արել պատրաստ լինել լայնածավալ գործողությունների, եթե լինի այդպիսի ներխուժում: