Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ են արել անհապաղ սկսել բանակցություններ ուկրաինական իշխանությունների և անջատողականների միջև, որոնք անցկացվում էին Մինսկում՝ Ռուսաստանի և ԵԱՀԿ միջնորդությամբ։
Պորոշենկոն նաև հայտարարել է, որ առաջիկա օրերին իշխանությունները պատրաստվում են տուժած շրջաններ ուղարկել հումանիտար օգնություն, որում լինելու է սնունդ և դեղամիջոցներ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ից կողմերը հայտարարել են «լռության ռեժիմ», հրադադարը գրեթե չի խախտվում։