Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ. հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները: Այս մասին ասված է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում:
«Պյոտր Պորոշենկոն ու Մևլութ Չավուշօղլուն քննարկել են Ուկրաինայի և Թուրքիայի միջև կայանալիք բարձր մակարդակով Ռազմավարական խորհրդի նստաշրջանի օրակարգը, որը տեղի կունենա այս տարվա գարնանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Չավուշօղլուն հերթական անգամ հիշեցրել է, որ պաշտոնական Անկարան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը: