տուն Քաղաքական Միջազգային Պորոշենկոն հակասահմանադրական է համարում Յանուկովիչին նախագահի կոչումից զրկելու մասին օրենքը

Պորոշենկոն հակասահմանադրական է համարում Յանուկովիչին նախագահի կոչումից զրկելու մասին օրենքը

87
0

Ukraine-President-Petro-PoroshenkoՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Սահմանադրական դատարանին խնդրել է ոչ սահմանադրական ճանաչել «Յանուկովիչին Ուկրաինայի նախագահի պաշտոնից զրկելու մասին» օրենքը, քանի որ այն նորմատիվ բնույթ չունի։ Այս մասին գրում է ՈՒՆԻԱՆ-ը՝ վկայակոչելով դատարանի մամուլի ծառայությունը։

«Քանի որ օրենքը, որի սահմանադրական բնույթը վիճարկվում է, չունի նորմատիվ բնույթ, Գերագույն Ռադան այն ընդունելիս գործել է Ուկրաինայի սահմանադրության դեմ»,- ասված է Պորոշենկոյի խնդրանքի մեջ։

Բացի այդ, նշվում է, որ, սահմանադրության համաձայն, խորհրդարանը նախագահին կոչումից զրկելու լիազորություններ չունի, ուստի Ռադան դուրս է եկել իր լիազորությունների սահմաններից։

Պորոշենկոն նշել է, որ նախագահին կոչումից զրկելու համար պետք է փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ։