տուն Քաղաքական Միջազգային Պորոշենկոն այսօր հուզվել է` պատմելով Կրամատորսկում տեսածի մասին (տեսանյութ)

Պորոշենկոն այսօր հուզվել է` պատմելով Կրամատորսկում տեսածի մասին (տեսանյութ)

91
0

10649897_874520055940836_3931427132960986473_n

Այսօր Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հուզվել է` կառավարության նիստի ժամանակ պատմելով Կրամատորսկի ռմբակոծության հետևանքների մասին: Այս գիշեր Պորոշենկոն այցելել էր Կրամատորսկ:

«Բակում ցցված է չպայթած հրթիռի մի մասը: Պատկերներ, որոնց նորմալ մարդը չի կարող նայել, չի կարող դիմանալ… Ընկած է մոր պայուսակը, երեխայի խաղալիք: Մայրը մահացել է, երեխան կորցրել է ձեռքը: Ամբողջ գիշեր վիրահատել են, որպեսզի փրկեն նրան: 16 սպանված, հիմնականում` խաղաղ բնակիչներ, 66 վիրավոր, 11-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, 5-ը` երեխա: Նրանք ինչու՞ պետք է տուժեին», — ասել է Պորոշենկոն: