Երկրում կարգուկանոն հաստատելու համար անհրաժեշտ է փակել Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ սահմանը,- հայտնել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն:
«Կարգուկանոն հաստատելու համար ես միշտ ասել եմ, որ մեզ պետք է երկու բան՝ փակել սահմանը եւ Ուկրաինայի տարածքից դուրս բերել բոլոր օտարերկրացի զինվորականներին: Իսկ երկրի ներսում մենք ինքներս կլուծենք մեր խնդիրները»,- հայտնել է Պորոշենկոն:
Նրա խոսքերով՝ Ուկրաինան մինչեւ նոյեմբեր պետք է ավարտի պետական սահմանին ապահով պաշտպանական համակարգ ստեղծելու միջոցառումները՝ ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմ ձեռք բերելու համար:
«Արդեն մոտ ապագայում կլինի գործողությունների վերջնական համաձայնեցում, սեպտեմբերին լինելու է ԵՄ-ի վերջին ամփոփիչ առաքելությունը, եւ մենք միասին մինչեւ նոյեմբեր պետք է ավարտենք՝ ցույց տալու համար, որ Ուկրաինան ապահով հսկում է սահմանը»,- ասել է Պորոշենկոն:
«Ավելի վաղ ՌԴ ԱԴԾ-ի սահմանապահ ծառայության ղեկավար Վլադիմիր Կուլիշովը հայտարարել է, որ ռուսաստանցի սահմանապահները լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկել ռուս-ուկրաինական սահմանն ամրապնդելու համար: Հայտնի է դարձել, որ ռուսաստանցի սահմանապահները սահմանի մոտ, Ռոստովի շրջանում 100 կմ-ոց խրամատներ են փորել եւ տեղադրել 40 կմ արգելապատնեշ»,-հաղորդում է BBC-ն: