տուն Քաղաքական Միջազգային Պորոշենկոն «աներեւակայելի» է անվանել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը

Պորոշենկոն «աներեւակայելի» է անվանել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը

93
0

Petro-Poroshenko_2866795bՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն «աներեւակայելի» է անվանել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին Գերագույն ռադայի կողմից որոշման ընդունումը: Այս մասին գրում է «112 Ուկրաինա»-ն:

«Ռադան այդպիսի օրենք չի ընդունի, դա աներեւակայելի է: Եկեք անգամ չքննարկենք դա»,- ասել է նա:

Նա նաեւ ընդգծել է, որ այս օրինագիծը Ռադայում չի քննարկվում, այլ ընդամենը մի քանի պատգամավորների նախաձեռնությունն է: