Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն չի բացառել, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Գերմանիայի նախագահ Անեգլա Մերկելի առաջարկությունները Դոնբասում կարգավորման վերաբերյալ կարող են կյանքի կոչվել։ Այս մասին Պորոշենկոն ասել է Մյունխենում, ուր մասնակցում է Անվտանգության հարցերով համաժողովին։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է ակնկալել հաջողություն Օլանդի և Մերկելի նախաձեռնությունում, Պորոշենկոն պատասխանել է՝ այո´։ Միաժամանակ նա հույս է հայտնել, որ ծրագիրը կնպաստի Եվրոպայում ավելի ամուր անվտանգության հաստատմանը։
Հիշեցնենք, որ անցած երկու օրերին Մերկելն ու Օլանդը եղել են Կիևում և Մոսկվայում, ուր քննարկել են կրակի դադարեցման հնարավորությունները։