Արևմտյան Օնտարիոյի համալսարանի աշխատակիցների կատարած հետազոտությունը ցույց է տվել, որ պոռնոյի սիրահարներին մոտ է սեռերի իրավունքների հավասարության գաղափարը, հայտնում է novoston.com-ը:
Հարցմանը մասնակցել են 10 հազար տղամարդ և 14 հազար կին: Մասնավորապես՝ հետազոտության արդյունքները հերքել են այն կարծիքը, որ պարբերաբար պոռնո դիտող տղամարդիկ կանանց ընդունում են որպես սեքսուալ օբյեկտ: Պարզվել է լրիվ հակառակը: Այդ ֆիլմերի դիտումը` հատկապես երբ դրանցում իշխում են կանայք, հանգեցնում է հավասարության ձգտման:
Հետաքրքիր է, որ այդ բնույթի պոռնո գերադասող տղամարդիկ մեծ հաջողություն ունեն կանանց մոտ: