տուն Լուրեր Տեղապահ Բեքչյանի ստորագրության լիազորությունը հաստատվել է

Տեղապահ Բեքչյանի ստորագրության լիազորությունը հաստատվել է

110
0

 

patriarch_istanbul-1

Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի գլխավորությամբ հուլիսի 26-ին պատրիարքարանի դահլիճում Եկեղեցական համագումար ժողով է գումարվել: Այս մասին հայտնում է Պոլսո Հայոց պատրիարքարանը:

Ժողովական հայրերը միաձայն հաստատել են պատրիարքական տեղապահ Բեքչյանի ստորագրության լիազորությունը: Այսուհետ, Պատրիարքական տեղապահն է կրելու պաշտոնական մարմինների և դրամատների ստորագրության միակ իրավունքը: