Օգոստոսի 3-ին Ստամբուլում տեղի է ունեցել Մոր Եփրեմ ասորական ուղղափառ եկեղեցու հիմնարկեքի արարողությունը, որին ներկա է գտնվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Միջոցառմանը մասնակցել են նաև Կ. Պոլսի կրոնական փոքրամասնությունների հոգևորականներ և բարձրաստիճան թուրք պաշտոնյաններ:
Միջոցառման ժամանակ Կ. Պոլսի Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալանը կարճ զրույց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ:
Պատրիարքարանի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Էրդողանը զրույցի ընթացքում իր բարեմաղթանքներն է հղել հայ համայնքին և հույս հայտնել, որ հնարավորինս շուտ նոր պատրիարք կզբաղեցնի պատրիարքական թափուր աթոռը:
Աղբյուր` ermenihaber.am