տուն Սպորտ Պոգբայի ճակատագիրը կարող է վճռել Բարսելոնան. Մինո Ռայոլա

Պոգբայի ճակատագիրը կարող է վճռել Բարսելոնան. Մինո Ռայոլա

67
0

pogba-ap_3084050b

Հանրահայտ գործակալ Մինո Ռայոլան, ում ծառայություններից օգտվում է «Յուվենտուսի» կիսապաշտպան Փոլ Պոգբան, չի բացառում, որ ֆրանսիացու ապագան կարող է կապված լինել «Բարսելոնայի» հետ:

««Բարսելոնան» կարող է լուծում լինել Պոգբայի համար: Տեսնենք, թե ինչ կասեն կատալոնացիները նրա ծառայություններով հետաքրքրվածության մասին: Ես խորհուրդ եմ տվել Փոլին լքել «Յուվենտուսն» այն դեպքում, եթե նրա նկատմամբ հետաքրքրություն ունենա շատ հայտնի ակումբ: Պոգբան ամեն ինչ շատ արագ է հասկանում և ասել է ինձ, որ իրեն դուր են գալիս դժվար մարտահրավերները:

Կարծում եմ, որ նա 99 տոկոսով կմնա «Յուվենտուսում», սակայն միշտ կարող է աշխատել այդ մեկ տոկոսոը։ Պոգբան կարող է տեղափոխվել միայն այնպիսի ակումբ, որը կհավատա իր զարգացմանը: «»Յուվենտուսը» շարունակում է առաջադիմել, այնպես որ, ես որևէ խնդիր չեմ տեսնում», — ասել է Ռայոկան: Այս մասին հաղորդում է Sports.es-ը: