«Յուվենտուսի» կիսապաշտպան Փոլ Պոգբան և «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն «Բարսելոնայի» հաջորդ տարվա տրանսֆերային գլխավոր նպատակներն են:
Կատալոնական ակումբը չի կարողանա տրանսֆերային գործարքներ իրականացնել այս տարվա ընթացքում, քանի որ խախտումների պատճառով ՖԻՖԱ-ն նրան զրկել է նման իրավունքից: Սակայն ադեն հիմա «Բարսելոնան» ծրագրեր է մշակում հաջորդ տարվա համար:
Խնդիրն այն է, որ Պոգբան ցանկանում է «Յուվենտուսը» լքել արդեն այս տարի: Նրա նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Մադրիդի «Ռեալը»: Եթե Պոգբայի հետ չհաջողվի համաձայնության գալ, ապա Իսկոն կդառնա գլխավոր նպատակներից մեկը: