տուն Լուրեր ՊՆ-ում քննարկվել են հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության որոշ հարցերը

ՊՆ-ում քննարկվել են հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության որոշ հարցերը

77
0

PN

ՀՀ Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնւմ է, որ  փետրվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներին՝ Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կոնստանտին Նիկոլայի Բիրյուլինին (Հանձնաժողովի ռուսական մասի նախագահ) և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՆՏԱ դեպարտամենտի պետ Ալիկ Ռազմիկի Միրզաբեկյանին (Հանձնաժողովի հայկական մասի նախագահ):

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հանձնաժողովի կատարած աշխատանքները, ինչպես նաև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտին վերաբերվող մի շարք այլ հարցեր: