տուն Լուրեր ՊՆ փոխնախարարը Բրյուսելում կմասնակցի ՆԱՏՕ-ի ծանոթացման այցին

ՊՆ փոխնախարարը Բրյուսելում կմասնակցի ՆԱՏՕ-ի ծանոթացման այցին

100
0

սգգ

Ս.թ. փետրվարի 9-ից 10-ը Բրյուսելում, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ԱՄՆ-ի առաքելության կողմից կազմակերպվող ծանոթացման այցին մասնակցելու նպատակով ՀՀ պատվիրակության կազմում Բելգիայի Թագավորություն է մեկնել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը:

Այցի ընթացքում ներկայացվելու են ՆԱՏՕ-ի ներկայիս մոտեցումները միջազգային և տարածաշրջանային զարգացումների շուրջ, ինչպես նաև Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հեռանկարները: