ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն աշխատանքից ազատվել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանը, ՀՀ զինված ուժերի կապի զորքերի պետ կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանը:
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց` նշված պաշտոնյանների պաշտոնանկությունները նշանակում են, որոնք նրանք թերացել են իրենց աշխատանքում:
«Սա նշանակում է, որ կոնկրետ բարձրաստիճան պաշտոնատար անձինք թերացել են իրենց պարտականությունների կատարման մեջ եւ դրա հիման վրա կայացվել է համապատասխան որոշում»,- նշեց Նահապետյանը:
Առավել մանրամասն` տեսանյութում: