տուն Լուրեր Բլոգ ՊՆ նախարարի կինն այցելել է Եռաբլուր (լուսանկարներ)

ՊՆ նախարարի կինն այցելել է Եռաբլուր (լուսանկարներ)

165
0

ruzan2

ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, տեղադրելով նաեւ  լուսանկարներ:

Այցելություն Եռաբլուր զինվորական պանթեոն

Ապրիլի 17-ին «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Ռուզաննա Խաչատրյանը և ասոցիացիայի մի խումբ անդամներ այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ իրենց կյանքը Հայրենիքին հերոսաբար նվիրաբերած զինվորների հիշատակին:
Խնկարկելով իրենց սխրանքով անմահացած Հերոսների հիշատակը՝ նրանք Եռաբլուր զինվորական պանթեոնի Սրբոց Վարդանանց նահատակաց եկեղեցում մոմեր վառեցին՝ աղոթելով ննջեցյալների հոգու խաղաղության և հանգստության համար:

Հավե՛րժ փառք հանուն Հայրենիքի իրենց կյանքը հերոսաբար զոհաբերած բոլոր մարտիկներին:

ruzan2

ruzan3

ruzan4

ruzan5

ruzan5