տուն Լուրեր ՊՆ-ն ունի յուրահատկություններ, որոնց կարևոր է, որ լրագրողները տիրապետեն. Վիգեն Սարգսյան

ՊՆ-ն ունի յուրահատկություններ, որոնց կարևոր է, որ լրագրողները տիրապետեն. Վիգեն Սարգսյան

102
0

ՀՀ պաշտպանության նախարարությունում այսօր նախարար Վիգեն Սարգսյանն ամփոփեց տարին:

Նախարարը նախ շնորհավորեց բոլորին բանակի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ, ապա հատուկ շեշտադրմամբ ասաց՝ տրամադրված են լրագրողների հետ սերտ աշխատելուն:

«Պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրվանից հանձնարարել եմ պաշտպանության նախարարությունում հասարակայնության հետ կապերի պատասխանատուներին, մամուլի քարտուղարին հատուկ ուշադրություն դարձնել պաշտպանության նախարարության հետ աշխատող լրագրողների հատուկ կարգ ներդնելուն»,- նշեց Վիգեն Սարգսյանը:

Նա ընդգծեց, որ ՊՆ-ն ունի յուրահատկություններ, որոնց կարևոր է, որ լրագրողները տիրապետեն: «Շատ կարևոր է, որ նրանք, ովքեր լուսաբանում են նախարարության գործունեությունը, ունենան հստակ պատկերացում զինված ուժերի կառուցվածքի, զինվորական կոչումների, ինչպես նաեւ խնդիրների մասին, որոնց անդրադառնալու ենք»,- շարունակեց նախարարը, հույս հայտնելով, որ ԶԼՄ-ների հետ կհաջողի արդյունավետ աշխատել:

Մանրամասները՝ քիչ անց: