տուն Լուրեր ՊՆ-ն շատ շուտ արձագանքեց, բայց միայն պաշտոնանկ անելը բավարար չէր. Արթուր Սաքունց

ՊՆ-ն շատ շուտ արձագանքեց, բայց միայն պաշտոնանկ անելը բավարար չէր. Արթուր Սաքունց

146
0

սաքունց

Նախկինում էլ նման դեքեր շատ են եղել, և եթե դրանք դատապարվեին ըստ պատշաճի, ապա այսօր նման դեպք տեղի չէր ունենա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով հունվարի 29-ին Ռազմական ինստիտուտում կատարված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության մասին, նման կարծիք հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

«ՊՆ-ն, իհարկե, շատ շուտ արձագանքեց, բայց միայն պաշտոնանկ անելը բավարար չէր:  Ես կարծում եմ, որ դեպքի վերաբերյալ պետք է քրեական գործ հարուցվի անմիջական և վերադաս հրամանատարների նկատմամբ, ինչպես պարտականությունները լավ չկատարելու, այնպես էլ պաշտոնը չարաշահելու  համար, ուստի միայն պաշտոնից ազատելը քիչ էր:

Հայկազ Բարսեղյանը սպանվել է իր անկողնում: Այդ սենյակում  7 կուրսանտ է բնակվում, ուրեմն ինչպե՞ս են այլ կուրսանտներ գալիս սպանում նրան այդ սենյակում, որտեղ եղած 6 հոգին չեն կարողանում ձայն հանել: Սա խոսում է այն մասին, որ նրան սպանողները վերնախավ են համարվում, և մնացածները աչք են փակում նրանց գործողությունների վրա»,-նկատեց նա:

Ի պատասպան ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Պարոն Սաքունցի գնահատականները բավականին օբյեկտիվ են, բայց կան որոշ հարցեր, որոնցից թերևս փոքր ինչ անտեղյակ եք: Մեզ ևս մտահոգում է այս հարցը. ապագա սպան չի կարող անտարբեր նայել, թե ինչպես են մարդ սպանում: Ձեր տեղեկությունները մի փոքր սխալ են, իրականում սպանություն են իրականացրել նույն ննջասենյակում քնող 5 կուրսանտները»:

Վերջինս տեղեկացրեց, որ արդեն իսկ դրվել է ինստիտուստի ամբողջ ղեկավար կազմի լուրջ փոփոխությունների հարցը:

Վարդուհի Ստեփանյան