տուն Լուրեր ՊՆ-ն մերժել է ԼՀԿ-ի առաջարկը

ՊՆ-ն մերժել է ԼՀԿ-ի առաջարկը

118
0

Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը, որով ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում էր փոխհատուցել ծառայության ընթացքում զինծառայողների կյանքին կամ առող­ջու­թյանը պատճառված բոլոր վնասները, այդ թվում՝ ոչ մարտական գործողությունների ժա­մանակ ստացած վնասը:

Որոշման մասին տեղեկանում ենք կառավարության վաղվա նիստի օրակարգից։ Հարցն այս պահին չզեկուցվող է։