տուն Լուրեր ՊՆ կայքը դասական լրատվամիջոց չէ, որպեսզի մարդիկ հետեւեն, ավելի շատ «լայք» տան....

ՊՆ կայքը դասական լրատվամիջոց չէ, որպեսզի մարդիկ հետեւեն, ավելի շատ «լայք» տան. Դավիթ Բաբայան

124
0

david-babayan

Ինչպես արդեն տեղեկացրել էինք երեկ գիշեր գնդակոծվել էին Տավուշի սահմանամերձ բնակավայրերը, որի հետևանքով հայկական կողմից 3 խաղաղ բնակիչ էր զոհվել:

Պարզելու համար, թե ինչ մեսիջներ են այս անգամ պարունակում հակառակորդի գործողությունները, և արդյոք այն պայմանավորված չէ՞ր  Հայաստանի  եւ Ադրբեջանի՝ Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ  հանդիպմամբ: Այս հարցերը պարզաբանելու համար Araratnews.am-ը զրուցեց  Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչության պետ, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանի հետ:

«Կարծում եմ, որ այս գործողությունները միջազգային հանրության կողմից պետք է դիտարկվեն որպես սադրիչ գործողություններ՝ ուղղված առաջին հերթին խաղաղ գործընթացի դեմ: Պետք է ակնկալել, որ միջազգային հնարությունը գոնե կտա համարժեք պատասխան»,-նշեց մեր զրուցակիցը:

Այն հարցին, թե ի՞նչ է շահում Ադրբեջանն ամեն անգամ նման հանդիպումներից առաջ սահմանային գոտում իրավիճակը լարելով՝ Բաբայանը պատասխանեց.

«Ադրբեջանը որևէ բան չի  շահում, պարզապես այս իրավիճակում համանախագահներն ու միջնորդները պետք է ավելի շատ ջանք գործադրեն խաղաղություն ու կայունությունը պահպանելուհամար: Ադրբեջանի գործողությունների մեջ տրամաբանություն չկա, սա ախտորոշում է, հիվանդ մարդկանց քայլերը չեն տեղավորվում տրամաբանության մեջ»:

Մեր այն դիտարկմանը, թե արդոք ճիշտ չի՞ լինի, որ ՊՆ պաշտոնական կայքը նման դեպքերում պարբերաբար տեղեկատվություն տրամադրի սահմանում տիրող իրավիճակի մասին՝ խուսափելու համար տարածվող, խուճապ առաջացնող ապատեղեկատվություններից, Բաբայանն ընդգծեց.

« ՊՆ կայքը դասական լրատվամիջոց չէ, որպեսզի ավելի շատ նյութեր տարածի, ու մարդիկ հետեւեն, ավելի շատ «լայք» տան: Սա անվտանգության հարց է, և զսպվածությունն այստեղ շատ կարևոր է»: