տուն Լուրեր ՊՆ հայտարարում է հասարակական խորհրդի անդամ դառնալու ընդունելություն

ՊՆ հայտարարում է հասարակական խորհրդի անդամ դառնալու ընդունելություն

196
0

PN

ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի լիազորությունների ժամկետը լրանալու կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը նախաձեռնում է հաջորդ ժամկետի համար խորհրդի կազմավորման գործընթաց: Հասարակական խորհրդի կազմավորումն իրականացվում է կամավորության սկզբունքով՝ հասարակական կազմակերպությունների, միավորումների, քաղաքացիական նախաձեռնությունների կողմից խորհրդի անդամի թեկնածուների առաջադրման միջոցով: ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հասարակական խորհրդի անդամ կարող են լինել քսանհինգ տարին լրացած ՀՀ քաղաքացիները, ովքեր պաշտոններ չեն զբաղեցնում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում: Հասարակական խորհրդի անդամի հայտը կազմված է հետևյալ փաստաթղթերից՝ 1. դիմում պաշտպանության նախարարին, 2. ինքնակենսագրություն, 3. բնութագիր-երաշխավորություն առաջադրող կազմակերպության կողմից, 4. տեղեկանք առաջադրող կազմակերպության վերջին մեկ տարվա գործունեության մասին: Հայտերն ընդունվում են սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը: Հայտերն ուղարկել փոստով, ք. Երևան, Բագրևանդի 5 հասցեով՝ ծրարի վրա կատարելով «Հասարակական խորհրդի անդամի հայտ» նշումը: