տուն Լուրեր ՊՆ առաջին տեղակալն ընդունել է Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի դեսպաններին

ՊՆ առաջին տեղակալն ընդունել է Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի դեսպաններին

101
0

pnՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը քիչ առաջ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպաններին, Եվրամիության պատվիրակության քաղաքական հարցերով պատասխանատուին:

Ըստ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը եւ օրվա ընթացքում ձեւավորված իրավիճակը եւ հակառակորդի հարձակողական գործողությունները կասեցնելուն ու չեզոքացնելուն ուղղված հայկական կողմի գործողությունների բովանդակությունը: