տուն Քաղաքական Միջազգային PlayStation 4-ի մեկ օրվա վաճառքները ռեկորդներ են սահմանել

PlayStation 4-ի մեկ օրվա վաճառքները ռեկորդներ են սահմանել

150
0

ps4-hrdware-large19

Sony ընկերությունը PlayStation 4 խաղային սարքերի վաճառքի առաջին օրը սահմանել է յուրօրինակ ռեկորդ: Հյուսիսային Ամերիկայում մեկ օրվա ընթացքում սպառվել է մոտ մեկ միլիոն սարք: Այս մասին հաղորդում է The Financial Times-ը`տեղեկացնելով, որ սա խաղային սաքերի վաճառքի պատմության լավագույն ցուցանիշն է:

«Մենք երջանիկ ենք, որ գնորդների արձագանքը նման ֆենոմենալ ստացվեց», — ասել է Sony Computer Entertainment ներկայացուցիչ Էնդրյու Հաուսը` հույս հայտնելով, որ PlayStation 4-ի վաճառքը նմանատիպ հաջողություն կունենա նաև Եվրոպայում և Լատինական Ամերիկայում: Այդ շուկաներ PlayStation 4-ի մուտքը սահմանված է նոյեմբերի 29-ին:

Sony-ում հույս ունեն, որ մինչև այս տարվա վերջ կվաճառեն 3 մլն սարք, իսկ մինչև ֆինանսական տարվա վերջ` փետրվար ամիսը` 5 մլն սարք:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here