Playboy ամսագրի հիմնադիր Հյու Հեֆները հավանություն է տվել ամսագրի տպագիր տարբերակում մերկ կանանց նկարների հրապարակումը դադարեցնելուն, հաղորդում է The New York Times-ը:
Ամսագրի ներկայացուցիչները հայտարարել են, որ Playboy-ն իր իսկ հաղթանակների զոհն է դարձել: Նրանց խոսքերով` համացանցի օգտատիրոջն ընդամենը մեկ սեղմում է բաժանում սեքսուալ բնույթի ցանկացած նկարից, հետևաբար` հին քաղաքականությունը շարունակելն անիմաստ է:
Որոշումն ուժի մեջ կմտնի մյուս տարվա մարտից: Ամսագիրը կշարունակի գրավիչ դիրքերում կանանց նկարներ հրապարակել, բայց ոչ ամբողջովին մերկ: