տուն Սպորտ Պլատինին միակն է, ով հայտ է ներկայացրել ՈւԵՖԱ-ի նախագահի ընտրություններին մասնակցելու համար

Պլատինին միակն է, ով հայտ է ներկայացրել ՈւԵՖԱ-ի նախագահի ընտրություններին մասնակցելու համար

110
0

27130

Այսօր լրացել է ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնի թեկնածուների հայտերի ընդունման վերջնաժամկետը:

Գործող նախագահ Միշել Պլատինին միակն է, ով դիմել է միջազգային այդ կառույցը կրկին ղեկավարելու համար: Այսպիսով, ընտրություններից հետո, որի ժամանակ քիչ հավանական է, որ Պլատինիի թեկնածությունը մերժվի, ֆրանսիացին 3-րդ անգամ գլխավորի ՈւԵՖԱ-ն:

ՈւԵՖԱ-ի նախագահի ընտրությունները կկայանան 2015 թվականի մարտի 24-ին՝ Վիենայում կայանալիք կոնգրեսի ժամանակ: