ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հաստատել է, որ ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերից ժամանակին ստացել է 2 մլն շվեյցարական ֆրանկ մի աշխատանքի համար, որը կապված էր ՖԻՖԱ-ի հետ: Ըստ Պլատինիի` ինքն այս գումարը ստացել է համապատասխան պայմանագրով: Դրա մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
«Այսօր հարցաքննություն է եղել շվեյցարական իշխանությունների կողմից՝ ՖԻՖԱ-ում կոռուպցիոն գործի շրջանակներում: Ինչ կապված է վճարման հետ, ապա այդ գումարը վերաբերում է մի գործի, որը ես կատարել եմ ՖԻՖԱ-ի հետ համապատասխան համաձայնագրով», — ասել է Պլատինին:
Պլատինին նաև ՖԻՖԱ-ում կոռուպցիոն սկանդալի շրջանակներում քննությանն աջակցելու պատրաստակամություն է հայտնել: